«Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոստովանել է, որ «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային համարում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն աֆրիկացի խաղացողը։
«Ինձ համար Պրեմիեր լիգայի պատմության լավագույն աֆրիկացի խաղացողը Դրոգբան է։
Նա չորս անգամ եղել է Անգլիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել Անգլիայի գավաթը, ինը գոլ խփել գավաթի ինը եզրափակիչներում, հաղթել Չեմպիոնների լիգան և լոնդոնյան թիմի կազմում խփել 177 գոլ։
Ինձ համար նա ավելի լավն է, քան Մոհամեդ Սալահը»,- Շիրերի խոսքերն է մեջբերում London World-ը: