«Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը մեկնաբանել է VBET ՀՊԼ 28-րդ տուրի «Արարատի» դեմ խաղը (0:0):
«Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Ուզում եմ տղաներից շնորհակալություն հայտնել, շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին, առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր։
Չհերիքեց սառնասրտությունը, վստահությունը, որ կարողանայինք ավելի լավ արդյունքի հասնել։ Լավ կլիներ ավելի արագ գործեինք։ Շատ էին գոլային պահերը։ Մրցակիցը շատ կարգապահ էր խաղում պաշտպանությունում և կարող էր հակագրոհներով հասնել հաջողության։
Մեր թիմի խաղում կա առաջընթաց, վերջին խաղերում ունեցել ենք առավելություն։ Չի ստացվել միայն գոլ խփել, այդ իսկ պատճառով քիչ են վաստակած միավորները»,- ասել է Արամ Հակոբյանը։