Էրլինգ Հոլանդը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է The Athletic-ը:
Անգլիական ակումբն այժմ պետք է համաձայնեցնի «Բորուսիայի» հետ տրանսֆերի գումարը, ինչպես նաև համաձայնեցնի նորվեգացի գործակալ Մինո Ռայոլայի միջնորդավճարը։
Այսօր հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ Մանրամասներն՝ այստեղ։
Հիշեցնենք՝ Հոլանդը 2020 թվականի հունվարին է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ: