Այսօր կայացավ Հայաստանի Առաջին խմբի 23-րդ տուրի երկու հանդիպում։
Երկու խաղերում էլ գրանցվեց միևնույն՝ 0-0 հաշիվը։ «Շիրակը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գանձասարի» հետ, իսկ ԲԿՄԱ-2-ը՝ «Ուրարտու-2»-ի հետ։
«Շիրակ»-«Գանձասար» 0:0
ԲԿՄԱ-2-«Ուրարտու-2» 0:0
Մրցաշարային աղյուսակը 54-ական միավորով գլխավորում են «Շիրակն» ու «Լեռնային Արցախը», սակայն վերջինս իր հանդիպումը կանցկացնի վաղը։ «Գանձասարը» 31 միավորով երրորդն է, «Ուրարտու-2-ը» (24 միավոր) և ԲԿՄԱ-2-ը (21 միավոր)՝ համապատասխանաբար 6-րդն ու 7-րդը։