ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է մինչև պայմանագրի ավարտն աշխատել ֆրանսիական ակումբում, հայտնում է beIN Sports-ը։
«Իմ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, ուստի տրամաբանորեն սա կամքի խնդիր չէ, այլ պայմանագրի: Ակնկալիքներն ու ցանկությունները միշտ ուղղված են լավագույնն անելուն, և մենք դեռ ունենք այդ ցանկությունը:
Ակումբի հիմնարար նպատակներից մեկը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: Մեծ հիասթափություն է, որ մենք չհաղթեցինք այս մրցաշրջանում, բայց այս մրցաշարում ամեն օր չէ, որ հաղթում են…
Մրցաշրջանը չի ավարտվել, նպատակը առաջնությունը հաղթելն է, մենք կենտրոնացած ենք դրա վրա։ Երբ խնդիրը լուծվի, շատ ժամանակ կլինի միասին նստելու և ապագայի մասին խոսելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։