«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրոն, էմոցիոնալ հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված եղբորը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ռոնալդուի նորածին երկվորյակներից մեկը մահացել է։
«Ես սիրում եմ ձեզ և իմ ամբողջ սիրտը հիմա ձեզ հետ է: Թող Աստված հոգ տանի ամեն ինչի մասին և զորացնի ձեր համատեղ կյանքի ուղին։
Մեր հրեշտակն արդեն հայրիկիս գրկում է (խոսքը Ռոնալդուի և Էլմայի հոր մասին է, ով մահացել է 2005թ․): Իսկ մեր փոքրիկ աղջիկը, ով մեզ հետ է, շատ ուժեղ է ու առողջ։ Նա կսովորեցնի մեզ, որ այս աշխարհում միայն սերն է կարևոր»,- գրել է Էլմա Ավեյրոն իր սոցիալական ցանցերում։