Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Նոան» Արմավիրի Քաղաքային մարզադաշտում ընդունել է «Արարատին» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Այս հանդիպումից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրել է 39-ի և շարունակում է զբաղեցնել ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, «Նոան» 30 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնականը:
Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՊԼ 28-րդ տուրի շրջանակում ևս մեկ հանդիպում կկայանա: «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Ալաշկերտին»: Խաղի մեկնարկը ժամը 19:00-ին է: