«Գրանադան» հայտարարել է Այտոր Կարանկային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
48-ամյա մասնագետը փոխարինել է հեռացված Ռոբերտ Մորենոյին։
Կարանկան աշխատել է Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբում՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ (2010-2013):
Նրա վերջին աշխատավայրը անգլիական «Բիրմինգհեմն» էր: «Գրանադան» 32 տուրից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդն է։