«Լիվերպուլի» երկրպագուները Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ ապրիլի 19-ին կայանալիք հանդիպման 7-րդ րոպեին նախատեսում են ծափահարություններով աջակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հայտարարել էր նորածին երկվորյակներից մեկի մահվան մասին։
«Լիվերպուլի» երկրպագուները հանդիպման 7-րդ րոպեին կանցկացնեն իրենց ակցիան, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն կրում է 7 համարը։
«Լիվերպուլի» երկրպագուների սոցիալական ցանցերում հրապարակվում են այս ակցիայի աջակցության մասին տեղեկություն։ Բոլոր երկրպագուները համաձայն են, որ «մարդկային ողբերգությունը ակումբային գույներ չունի»: