Ժոան Լապորտան խոսել է Եվրոպա լիգայի խաղի ժամանակ «Կամպ Նոու» այցելած «Այնտրախտի» երկրպագուների մասին.
«Գերմանիայից տոմսեր գնելու 27201 փորձ է եղել։ Համակարգը ծանրաբեռնված էր։ Նկատեցինք նաև, որ որոշ աբոնեմենտների տերեր չարաշահել են։ Սա այն տոմսերի մեծ մասն է, որոնք հայտնվել են գերմանացիների ձեռքում։ Տխուր է, քանի որ դժվար է պատկերացնել, որ «Բարսան» սիրող մարդն իր տոմսը տա մրցակցի երկրպագուին։ Բայց դա արդեն եղել է, մենք կվերլուծենք։
Ուզում եմ նշել, որ ներկայիս տոմսերի վաճառքի համակարգը ներդրվել է նախորդ ղեկավարության կողմից։ Մտածում էինք, որ վերահսկողության մեխանիզմները կաշխատեն, սակայն «Այնտրախտի» դեմ խաղում տոմսերի վերավաճառման համար կազմակերպված խմբերը կարողացան հասնել իրենց նպատակին։
Անձնական անվտանգության համակարգը սովորաբար աշխատում է, բայց այս անգամ այն ծանրաբեռնված էր»,- մեջբերում է ակումբի նախագահին As-ը։
Կարդացեք նաև՝ 🎥 Լապորտան ստախոս է, Լապորտան խարդախ է. Բարսելոնայի երկրպագուներ