«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհություն են հայտնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ Եվրոպայի լիգայի խաղում տեղի ունեցած իրադարձություններից։
Որոշ երկրպագուներ խիստ են արձագանքել հինգշաբթի օրը Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ «Այնտրախտի» մեծ թվով երկրպագուների (2-3) ներկայությանը «Կամպ Նոու» մարզադաշտում: Հաղորդվում էր, որ հանդիպմանը ներկա է եղել 20-30 հազար հանդիսական, ովքեր աջակցել են ֆրանկֆուրտյան թիմին։
Այս իրավիճակի պատճառով «Բարսայի» ակտիվ երկրպագուները բոյկոտել են «Կադիսի» դեմ հանդիպումը (0:1):
Երեկվա խաղից առաջ մի խումբ երկրպագուներ հավաքվել էին «Կամպ Նոու»-ում։ Նրանք ակումբի նախագահին վանկարկել են․ «Լապորտան ստախոս է, Լապորտան խարդախ է», «Բարսա»՝ այո, Լապորտա՝ ոչ»: