«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի հետ Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման լոբբինգի մասին բանակցությունների ձայնագրությունների արտահոսքը։
Ավելի վաղ El Confidencial-ը ներկայացրել էր փաստաթղթեր, որոնք, ըստ հրապարակման, հաստատում են, որ Ռուբիալեսը ճնշում է գործադրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա՝ Պիկեի կողմից վերահսկվող ընկերությանը 24 միլիոն եվրո վճարելու՝ երկրում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման համար։
«Ես պատրաստվում եմ բացահայտել իմ դերը, քանի որ թաքցնելու ոչինչ չունեմ. մենք ցանկանում էինք փոխել մրցաշարի ձեւաչափը։ Սաուդյան Արաբիան միակ տարբերակը չէր. առաջարկներ ունեինք նաև ԱՄՆ-ից և Քաթարից։ Մինչ ձևաչափը փոխելը RFEF-ն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում վաստակել է ընդամենը 120 հազար եվրո, հետո՝ 40 միլիոն։ Միակ նպատակը, որը ես հետապնդում էի, Ռուբիալեսին օգնելն էր՝ գտնելու աշխատանքային բանաձևը։ Ինձ զգուշացրել էին, որ նման նյութ է պատրաստվում, բայց ես ասացի, որ դա ինձ համար նշանակություն չունի, քանի որ նպատակ չեմ հետապնդում, քանի որ թաքցնելու բան չունեմ։
Իմ ընկերությունը միջնորդավճար է ստանում Իսպանիայի Սուպերգավաթի հյուրընկալումից անմիջապես Սաուդյան Արաբիայի կառավարությունից: Այս միջնորդավճարը կազմում է 10-15%: Մենք կարծում ենք, որ սա համարժեք գումար է, որը գործակալությունը գանձում է մրցաշարը հյուրընկալելու համար: Աուդիո ձայնագրությունների հրապարակումը տեղեկատվության չարամիտ արտահոսք է, և ես լավ հասկանում եմ, թե կոնկրետ ով է կանգնած դրա հետևում»,- մեջբերում է Պիկեին Goal-ը։
Իսպանիայի Սուպերգավաթը 2020 թվականից հյուրընկալվում է Սաուդյան Արաբիայի կողմից։