«Միլանը» կարող է լրջորեն ուժեղացնել կազմը սեփականատիրոջ փոփոխությունից հետո։
Բահրեյնում գտնվող Investcorp ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում Elliott Management-ի հետ՝ 1 միլիարդ եվրոյով իտալական ակումբը գնելու շուրջ:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, եթե ամռանը գործարքը հաջողվի, «Միլանը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոյին և Մադրիդի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոյին։
Ավելի վաղ, նույն La Gazzetta dello Sport-ը գրել էր, որ «ռոսոներիները» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ծախսել 300 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներն են նաև «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերը, «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն և «Լիլլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը։