«Դերբի Քաունթիի» ֆուտբոլիստներն առաջնության 43-րդ տուրում հյուրընկալվելիս զիջեցին «Քուինս Պարկ Ռեյնջերսին» (0:1) և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Անգլիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում՝ Առաջին լիգայում:
Թիմը, որի գլխավոր մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին, մրցաշարի ավարտից երեք տուր առաջ 23-րդ տեղում է և կորցրել է առաջնությունում մնալու հնարավորությունը։
Մրցաշրջանի ընթացքում «Դերբի Քաունթիից» ֆինանսական խնդիրների պատճառով հանել են 21 միավոր։
«Դերբի Քաունթին» 1986 թվականից ի վեր առաջին անգամ հանդես կգա Անգլիայի Առաջին լիգայում: