«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին շաբաթական 600 հազար եվրո աշխատավարձ է առաջարկել, ինչը նրան կդարձնի Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Մանչեսթեր Սիթին» Հոլանդի հետ պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել, իսկ գործարքը կարող է ձևակերպվել արդեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք՝ Հոլանդը 2020 թվականի հունվարին է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ: