Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ապրիլի 2- 15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:
Թիմն այս օրերին մարզումները շարունակում է Օլիմպավանում, իսկ մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Մեր երկիրը կունենա չորս պատվիրակ՝ Գայանե Տեր – Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):
Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը: