«Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպան Գավին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է El Nacional-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը ցանկանում է ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանական գիծը:
Այս պահին երիտասարդ ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայանության գալ:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը Գավիի տրանսֆերային արժեքը 60 մլն եվրո է գնահատում: