Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» ոչ-ոքի (0:0) է խաղացել «Ռուժոմբերոկի» հետ, ինչի շնորհիվ «Սլովանը» ժամանակից շուտ հռչակվել է երկրի չեմպիոն։
«Սլովանը» 4-րդ տարին անընդմեջ և 16-րդ անգամ իր պատմության մեջ նվաճում է Սլովակիայի չեմպիոնությունը։
Հիշեցնենք՝ «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ում համար սա առաջին տիտղոսն էր իր թիմի կազմում։