Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նորվիչին» (3:2): Հանդիպման գլխավոր հերոսը Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Խաղից հետո 37-ամյա պորտուգալացին գնդակը նվիրել է «կարմիր սատանաների» երիտասարդ ֆուտբոլիստ Ալեխանդրո Գարնաչոյին։ 17-ամյա խաղացողը Instagram-ում գրառում է կատարել, որում լուսանկար է հրապարակել հանդիպումից։ «Պատմության մեջ մեծագույնը»,- լուսանկարի տակ գրել է Գարնաչոն։
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն որոշել է կատակել տղայի հասցեին․
«Դա այն պատճառով է, որ դու դեռ լավագույնի հետ չես խաղացել՝ Լիոնել Մեսսիի»,- գրել է Ագուերոն։