Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը հայտնել է, որ թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոդանդըլիովինն չի վերականգնվել վնասվածքից։
«Էրլինգը դեռ չի կարողանում ազատվել ցավից։ Մի քանի շաբաթ առաջ հայտնվեց մի լուսանկար, որտեղ նրա ոտքը 90 աստիճանով թեքված էր»,- Ռոուզի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Հոլանդը դարձել է «Բորուսիայի» խաղացող 2020 թվականի հունվարին՝ տեղափոխվելով Զալցբուրգից 20 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 14 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդը Չեմպիոնների լիգայի երեք խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։