Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում առավելության հասավ «Սպեցիայի» նկատմամբ:
31-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բրոզովիչը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
73-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը։ 94-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո միլանյան թիմը 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: