Անդրե Այուն խոսել է Լուիս Սուարեսի ձեռքով խաղի մասին ԱԱ-2010-ի քառորդ եզրափակչում, փոխանցում է Joy Sports-ը:
Հանդիպման լրացուցիչ ժամանակում Սուարեսը ձեռքերով հեռացրեց գնդակը, որն ընթանում էր Ուրուգվայի հավաքականի դարպասը։ Մրցավարը հարձակվողին կարմիր քարտ ցույց տվեց և 11 մետրանոց նշանակեց Գանայի հավաքականի օգտին։ Ասամոա Գյանը վրիպեց 11 մետրանոց հարվածից: Իսկ Ուրուգվայը հաղթեց այդ խաղում հետխաղյա 11 մետրանոցներով.
«Ինչպես նախկինում ասել եմ, միգուցե, եթե ես լինեի նրա փոխարեն, նույնն անեի։
Ճիշտ է, նա սպանեց մեզ, նա սպանեց մեր երազանքը, նա սպանեց աֆրիկացիների երազանքը, և մենք բոլորս այնպիսի զգացողություն ունենք, որ նա խանգարեց մեզ դառնալ առաջին [աֆրիկյան] երկիրը, որը հասել է Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Բայց նա դա արել է հանուն իր ազգի, որոշում է կայացրել։ Մենք ցանկանում ենք լավ խաղալ և կփորձենք հաջող հանդես գալ [Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում]»,- ասել է «Ալ Սադի» և Գանայի հավաքականի կիսապաշտպանը: