«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ակումբի սեփականատերերի՝ Գլեյզերների ընտանիքի դեմ:
Մոտ 20 երկրպագու այսօր առավոտյան հավաքվել է թիմի մարզաբազայի մոտ՝ «Հեռացե՛ք, Գլեյզերներ» և «Ամո՛թ» գրությամբ պաստառներով:
Երկրպագուների ակցիաների պատճառով ակումբն ուժեղացրել է բազայի անվտանգության ապահովումն ու փակել է գլխավոր մուտքը:
Ավելի վաղ մանկունիացիների երկրպագտուները Գլեյզերների դեմ բողոք էին իրականացրել նաև «Նորվիչի» դեմ խաղում: