Շոն Դայչը հեռացվել է «Բարնլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Մասնագետը թիմում էր ավելի քան 9 տարի։
50-ամյա մասնագետի ու նրա մարզչական շտաբի հեռացվելու մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը։
Դայչը «Բարնլին» գլխավորեց 9 տարի և 166 օր։ Սա ԱՊԼ մարզիչների շրջանում ամենաերկար արդյունքն է։
Դայչի օրոք «Բարնլին» երկու անգամ Չեմպիոնշիփից բարձրացել է ԱՊԼ ու 51 տարվա մեջ առաջին անգամ խաղացել եվրագավաթներում (Եվրոպա լիգա 2018/19 մրցաշրջան)։
ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում «Բարնլին» դուրս մնալու գոտում ՝ 18-րդ տեղում։ Թիմը 30 խաղում 24 միավոր է վաստակել։