«Մանչեսթեր Սիթին» աշխատում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի վրա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ անգլիական ակումբը մոտ օրերս մտադիր է ակտիվացնել պոտենցիալ գործարքի շուրջ բանակցությունները։ Նշվում է, որ Հոլանդը դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։
Հոլանդի տրանսֆերի հարցը լուծելուց հետո «Սիթին» կկենտրոնանա նոր կիսապաշտպան ձեռք բերելու վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման Սիթին» Հոլանդին 5 տարվա պայմանագիր է առաջարկել մոտ 30 մլն եվրո աշխատավարձով։