«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Միլանին»` անվճար տրանսֆերով:
26-ամյա բելգիացին «ռոսոներիների» հետ համաձայնեցրել է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ Օրիգին մերժել է «Նյուքասլի», «Քրիսթալ Փելասի» և «Բայերի» երեք առաջարկ։
Պրեմիեր լիգայի մրցաշրջանի 5 հանդիպումներում հարձակվողը դարձել է 2 գոլի հեղինակ։