«Յուվենտուսը» դիտարկում է «Չելսիի» դարպասապահ Կեպա Առիսաբալագային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբը իսպանացի դարպասապահին դիտարկում է որպես Վոյցեխ Շչեսնիին պոտենցիալ փոխարինողի։
Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրինցիները երկարաձգել են պայմանագիրը դարպասապահ Մաթիա Պերինի հետ։