«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչն, ամենայն հավանականությամբ, ակումբից կհեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
33-ամյա սերբ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, սակայն ակումբում չեն ցանկանում սպասել պայմանագրի ժամկետի ավարտին: Նրան, ի թիվս այլ խաղացողների, կարող են վաճառքի հանել ամռքանը՝ նոր գլխավոր մարզչի գալուց հետո:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 26 հանդիպման է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և դարձել է 2 գոփլային փոխանցման հեղինակ: