Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամռանը կարող է հեռանալ թիմից: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և ևս մեկ թիմ Քաթարից:
Լրագրող Սերխիո Սանթոսը հայտնում է, որ երկու թիմերն էլ Մոդրիչին 2 տարվա պայմանագիր են առաջարկում:
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ, սակայն շուտով կողմերը բանակցություններ կսկսեն համաձայնագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: