Ռոնալդոն պաշտոնապես դարձավ բրազիլական «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի նախկին հարձակվողը պայմանագիր է ստորագրել և միացել ակումբի խորհրդի կազմին։
Ռոնալդուն ձեռք է բերել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90 տոկոսը։ Ըստ լրատվամիջոցների՝ այս գործարքը նրան արժեցել է 70 մլն դոլար։
Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդը»: