Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» Ֆրանսիայում 3-0 հաշվով հաղթեց «Լիոնին»:
Անգլիական թիմին հաղթանակը բերեցին Քրեյգ Դոուսոնի (38-րդ րոպե), Դեկլան Ռայսի (44) և Ջարոդ Բոուենի (48) գոլերը։ Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Այսպիսով, «Վեսթ Հեմը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի գերմանական «Այնտրախտը»։