Բարսելոնայում ընթանում է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Այնտրախտին»։
Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
Պատասխան խաղում առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում են 2-0 հաշվով։
Գերմանական թիմի երկրորդ գնդակը խփեց կոլումբիացի Ռաֆաել Բորեն՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։