Ապրիլի 14-ին «ՌԲ Լայպցիգը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Ատալանտային» (2:0) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մանրամասներն՝ այստեղ։
«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն խփեց գերմանական թիմի երկու գոլերն էլ։ Նախ նա խաղից գոլ խփեց, իսկ հանդիպման վերջում իրացրեց 11 մետրանոցը։
24-ամյա Նկունկուի համար այս գոլերը 29-րդ և 30-րդն էին մրցաշրջանում։
Նա դարձավ երրորդ ֆրանսիացին, ով ակումբային մակարդակում առնվազն 30 գոլ է խփել 2021/22 մրցաշրջանում։ Նրանից առաջ դա արել են Կիլիան Մբապեն (31) և Կարիմ Բենզեման (38)։