«Տոտենհեմը» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու տարբերակը: Հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը թիմի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն է, հայտնում է La Repubblica-ն։
Կոնտեն, ով այժմ գլխավորում է լոնդոնյան ակումբը, ոչ վաղ անցյալում հաջող համագործակցություն է ունեցել Լուկակուի հետ «Ինտերում»:
28-ամյա հարձակվողը «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականին՝ 115 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
2021/22 մրցաշրջանում Լուկակուն «Չելսիի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։