«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ասթոն Վիլլայի» ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
«Լավագույն խաղացո՞ղը.․․ Լիոնել Մեսսի»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլում» խաղացել է 1998-ից 2015 թվականներին։ Անգլիացի կիսապաշտպանը կարիերան ավարտել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում»՝ 2017 թվականին։
2018-ից 2021 թվականներին Ջերարդը գլխավորել է շոտլանդական «Ռեյնջերսը»։ 41-ամյա խաղացողը «Ասթոն Վիլլան» գլխավորում է 2021 թվականից։