ՊՍԺ-ի կոմերցիոն տնօրեն Մարկ Արմսթրոնգը հայտնել է թիմի մարզաշապիկների մեծ վաճառքի մասին:
«Մենք վաճառում ենք ավելի շատ մարզաշապիկներ, քան աշխարհի ցանկացած այլ թիմ»,- ասել է Արմսթրոնգը Le Figaro-ին։
Նշվում է նաև, որ Լիոնել Մեսսիի մարզաշապիկը ամենավաճառվողն է․ այն կազմում է ընդհանուր վաճառքի 60%-ը։
Արգենտինացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելուց հետո վեց ամսվա ընթացքում մարզաշապիկների և այլ ատրիբուտիկայի վաճառքի առումով կոմերցիոն արդյունքները գերազանցել են ամբողջ 2020/21 մրցաշրջանի արդյունքները: