Մասիմիլիանո Ալեգրին կշարունակի գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբն այս մրցաշրջանում բավականին առաջընթաց է գրանցել՝ համեմատած նախորդ մրցաշրջանի հետ, երբ մարզիչն էր Անդրեա Պիրլոն։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությանը դուր է գալիս նաև այն կարգապահությունը, որն ի հայտ եկավ թիմում մրցաշրջանի ընթացքում։
Հաղորդվում է, որ Ալեգրիի հեռացումը ֆինանսապես անշահավետ կլինի նաև ակումբի համար, քանի որ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 7 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է չորս տարով։