Արգենտինական «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ Էդուարդո Սալվիոն Բուեյնոս Այրեսում մեքենայով հարվածել է իր կնոջը։
Ինչպես հայտնում է Ole-ն, այժմ ոստիկանությունը փնտրում է խաղացողին, մարզիկը փախել է հանցագործության վայրից։
Համացանցում հայտնվել է Սալվիոյի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը։ Նրա նախկին կինը Սալվիոյին նկատել է մեկ այլ կնոջ ընկերակցությամբ ու մոտեցել մեքենային։ Մարզիկը անտեսել է նախկին կնոջը և հեռացել՝ մեքենայով հարվածելով նախկին կնոջը։
Ըստ լրատվամիջոցների՝ կինը վնասել է ոտքը և գտնվում է հիվանդանոցում։