Հունիսի 2-ին նախատեսված է ընկերական հանդիպում Ռուսաստանի և Իրանի ազգային հավաքականների միջև։ Այն կարող է կայանալ Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ ԱԱ-2022-ի ասպարեզներից մեկում, հայտնում է СЭ-ն։
Այդ տարբերակին համաձայն են Ռուսաստանի ֆուտբոլի միությունն ու Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ քաթարյան կողմը նույնպես չի առարկում։ Միաժամանակ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) պատասխան դեռ չի ստացվել։
Փետրվարի վերջին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կասեցրել են ռուսական ակումբների և հավաքականների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի մրցաշարը կանցկացվի Քաթարում՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։