Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը մերժել է «Արսենալի» առաջարկը՝ ամռանը հյուսիսլոնդոնյան թիմ տեղափոխվելու համար:
Ինչպես հաղորդում է Sport France-ը, բելգիացին մտադիր չէ միանալ «Չելսիի» սկզբունքային մրցակցին: Ազարը «Չելսիի» կազմում խաղացել է 2012-ից 2019 թվականներին:
Ըստ տեղեկությունների, ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը խաղացողին հասկացրել էր, որ նրա ծառայությունների կարիքը չունի։ Արքայական ակումբը պատրաստ է գալիք ամառանն Ազարին բաց թողնել: Ձմռանը բելգիացուն գնելու համար հայտնվեց «Նյուքասլը», սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ։
2019 թվականին Ազարը Մադրիդի «Ռեալին» արժեցել է 115 միլիոն եվրո։