Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը լրագրողներին ասել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստվում էր պայմանագիր կնքել Կարիմ Բենզեմայի հետ, հայտնում է Sky Sports-ը:
«Առաջին անգամ ես նրա դեմ խաղացի 2008 թվականին, և դա առաջին անգամն էր, որ տեսա նրան մոտիկից: Եթե տեսնեք այն գոլը, որը նա խփեց մեր դարպասը, կնկատեք, թե քանի խաղացող կա նրա շուրջը, բայց նրան ընդամենը մեկ հպում էր պետք»,- ասել է Ֆերդինանդը՝ հիշելով ֆրանսիացի հարձակվողի դեմ իր առաջին հանդիպումը:
Նա նշել է, որ Ֆերգյուսոնը ջանքեր է գործադրել հարձակվողին ձեռք բերելու համար։
«Հիշում եմ, երբ դուրս էինք գալիս խաղադաշտից, Ալեքս Ֆերգյուսոնն ասաց. «Մի անհանգստացեք, ես կփորձեմ ձեռք բերել նրան»: Բայց Բենզեման ընտրեց Մադրիդը: Կարծում եմ, հետ նայելով, սըր Ալեքսը դեռ զղջում է դրա համար»,- ավելացրել է Ֆերդինանդը։