Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Արքայական ակումբի մասին՝ որպես Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտի։
«Ռեալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան: Նրանք գիտեն, որ հիանալի թիմ ունեն, և բոլորն էլ նվիրված են այս գործին:
Անչելոտին նրանց անհատականություն է հաղորդում: Եվ չմոռանանք, որ նրանք ֆանտաստիկ կենտրոնական հարձակվող ունեն: Նախկինում ես «Ռեալին» ֆավորիտ չէի համարում, բայց հիմա, իմ կարծիքով, նա ունակ է նվաճել գավաթը»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալը» հանդիպելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: