Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով որոշվել է շաբաթվա լավագույն գոլը։ Քվեարկության ընթացքում հաղթող է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի՝ «Չելսիի» դարպասը խփած գոլը։
Մրցանակին հավակնել են նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն (2-րդ գոլ) և «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։