Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք հավակնում են ընդունելու Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ փուլի հանդիպումները։
Բելգիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և Ուելսի ֆուտբոլային ասոցիացիաները ցանկություն են հայտնել ընդունել ՈՒԵՖԱ-ի հանդիպումները։
Վերջնական հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 5-ը։
Եզրափակիչ խաղի ընդունող երկիրը հայտնի կդառնա 2023 թվականի հունվարին։