Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը ՉԼ 1/4 եզրափակչի «Սիթիի» դեմ պատասխան խաղին կայացած վիճաբանության ամենաակտիվ մասնակիցներից էր։ Սկզբում նա փորձում էր քարշ տալով բարձրացնել ընկած Ֆիլ Ֆոդենին, հետո վիճում Ստեռլինգի հետ, ապա քաշել է Գրիլիշի մազերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Ման Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը նախ, վիճաբանություն են սկսել խաղադաշտում։ Ապա, խաղից հետո հանդերձարան տանող ճանապարհին խաղացողները շարունակել են հարաբերություններ պարզել, և վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։