Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն դարպասապահի ձեռնոցները նետել ու թքել է «Ման Սիթիի» ֆուտբոլիստ Քայլ Ուոքերի վրա։ Այս մասին գրում է RMC Sport-ը։ Այս ամենը տեղի է ունեցել ՉԼ 1/4 եզրափակչի պատասխան խաղից հետո՝ հանդերձարան տանող ճանապարհին։
Թիմերի միջև վիճաբանությունը սկսվել էր դեռ խաղավարտին։ Կրքերը չէին հանդարտվել նաև եզրափակիչ սուլիչից հետո, ինչի արդյունքում Վրսալկոն թքել է Ուոքերի վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Ման Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը նախ, վիճաբանություն են սկսել խաղադաշտում։ Ապա, խաղից հետո հանդերձարան տանող ճանապարհին խաղացողները շարունակել են հարաբերություններ պարզել, և վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։