«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի որդին գոլի հեղինակ է դարձել մանկունիացիների պատանեկան թիմի կազմում և այն տոնել հայրիկի ոճով:
Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 12 տարեկանների թիմի կազմում մասնակցել է միջազգային ընկերական մրցաշարի, որում ամեն տարի մրցում են մոլորակի ուժեղագույն ակադեմիաները:
Խմբային փուլի խաղերից մեկում ՄՅՈՒ-ի պատանեկան թիմը մրցակցին հաղթել է 5-0 հաշվով, իսկ Ռոնալդուի որդին դարձել է գոլի հեղինակ: