«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոնի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին.
«Չեմ կարծում, որ մենք երկրորդ շանս ունենք. մենք հաջորդ փուլ դուրս գալու հիանալի շանս ունենք: 1-1 հաշվին այս փուլում իսկապես հզոր դիրք է: Մենք 45 րոպե 10 հոգով խաղալով՝ գործել ենք շատ կոպիտ: Եկեք տեսնենք, թե մենք ինչ կանենք, եթե դաշտում 11 հոգի ունենք»,- Մոյեսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին, Լիոնում: