«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է իտալացի և անգլիացի երկրպագուների մասին։
«Երբ խաղում էի «Ռոմայում», երկրպագուները միշտ ծափահարում էին Տոտտիին թե՛ տանը, թե՛ արտագնա խաղերում։ Այդպես էր նաև դե Ռոսսիի, Բուֆֆոնի ու Դել Պյեռոյի դեպքում։ Չեմ կարծում, որ նման բան Անգլիայում լինի։ Երկրպագուները միշտ տրամադրված են մրցակցի դեմ։
Իտալիայում Բուֆֆոնն ուր էլ գնա, արժանի հարգանք է վայելում»,- Սալահի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Սալահը «Ռոմայում» հանդես է եկել 2015-2017 թվականներին։