«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ընդգծել է Եվրոպա լիգայում հաղթելու կարևորությունն ակումբի պատմության տեսանկյունից։
«Պիտի աշխատենք այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ գնդակ չկորցնենք։ Խաղալու ենք մեր երկրպագուների առջև, և դա մեր օգտին պիտի լինի։
Մենք «Բարսելոնան» ենք՝ ամենամեծ ամբիցիաներով ակումբը։ Մենք պիտի հաղթենք ու պիտի լավ ֆուտբոլ ցույց տանք։ Հույս ունենք հաղթել Եվրոպա լիգան․ այն միակ մրցանակն է, որ չկա ակումբի հավաքածուում»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ ԵԼ 1/4 եզրափակչի «Այնտրախտի» դեմ առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին, «Կամպ Նոուում»։